Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի մշակույթի տան բակում սկսել է կառուցվել Հայրենական մեծ, Աֆղանական և Արցախյան պատերազմներում զոհված 151 համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Յոթ մետր բարձրությամբ գրանիտակերտ կոթողը, որը բացումը նախատեսվել է սեպտեմբերի վերջերին, կառուցվում է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի և նրա երեք եղբայրների անձնական միջոցներով:
Ըստ գյուղապետի, վերոնշյալ երեք պատերազմներում նահատակվածների փառքի հուշարձանի կառուցման մտահղացումը չորս եղբայրների հայր` Կառլեն Ղուկասյանինն է, ում եղբայրը նույնպես զոհվել է Մեծ հայրենականում:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ